Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի 12-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լուսինե Միրաքյանի 2025 թվականի հունվարի 7-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Լուսինե Միրաքյանի /ՀՎՀՀ 75485791/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի Վանաձոր-Սպիտակ մայրուղի հասցեում (25 քմ մակերեսով հիմնական շինությունում) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2025 թվականի I եռամսյակի (01.01.2025թ-31.03.2025թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։