Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 10

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված կարգավորումներով՝ 2023թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԱՍՍԱԹ» ՍՊ Ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ  Լոռու  մարզի  Քարաբերդի  ոսկու  հանքավայրի  (Կենտրոնական  տեղամաս)  ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման գործընթացների իրականացման(այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության) վերաբերյալ հանրային քննարկումները:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Փամբակի համայնքի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Փամբակ, հեռ. +374 98393131, էլ. հասցե՝ info@pambak.am),  և համայնքի https://pambak.am կայքէջում, Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունում (հեռ. +374 94104999, էլ. հասցե՝ assatmining@gmail.com):

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել սույն ծանուցման հրապարակման օրվանից հաշված 18 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով Փամբակի համայնքապետարանի կամ Ընկերության պաշտոնական էլ. հասցեներին:



Կից փաստաթղթեր՝
(2.95 Մբ)
(7.57 Մբ)
(27.93 Մբ)
(7.85 Մբ)
(2.32 Մբ)
(2.69 Մբ) Արձանագրություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner