Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, հաշվի առնելով Լոռու մարզպետի աշխատակազմի 06․11․2024թ-ի N 01/107,4/09078-2024 գրությունը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գևորգյանին 2024թ-ի նոյեմերի 25-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 30․08․2024թ-ին կնքված ժամկետային ախատանքային պայմանագիրը։
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Աննա Գևորգյանի հետ վերջնահաշվարկի կատարումը։
3. Որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Աննա Գևորգյանին:
4․ Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները դնել դաստիարակ Սյուզաննա Պալթաջյանի վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: