Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ, 64-րդ և 97-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի գ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, քանի որ 1991 թվականին ինքնակամ կառուցված խանութի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024GL28UG (24․10․2024թ-ի.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը և հաշվի առնելով Կարապետ Իվանի Գրիգորյանի (ծնված՝ 21․01․1959թ) դիմումը. որոշում եմ
1.06-070-0054-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 2-րդ փողոց, 21/3 տաղավար փոստային հասցե:
2.Ճանաչել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության իրավունքը Կարապետ Իվանի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 2-րդ փողոց, 21/3 տաղավար հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00471 հա հողամասի և հողամասի վրա ինքնակամ կառուցված 8,3 քմ մակերեսով տաղավարի նկատմամբ, համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
3.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականություն ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Կարապետ Իվանի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 2-րդ փողոց, 21/3 տաղավար հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00471 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 8,3 քմ մակերեսով տաղավարը:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանում, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար։