Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը ենթակետով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 23.03.2021թ.«Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/640 թույլտվությունը և 23.03.2021թ. թիվ NԼ-640 լեռնահատկացման ակտը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Քարաբերդ գյուղի 06-108-0111-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 4,1356 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, մինչև 23.03.2049թ-ը, առանց մրցույթի «Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 827000 /ութ հարյուր քսանյոթ հազար/ ՀՀ դրամ: |