Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թ. մայիսի 26-ի թիվ 550 որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ավագանու 12 Սեպտեմբեր 2024թ-ի N 104-Ա որոշումը, հիմք ընդունելով Լուսինե Սերյոժայի Ոփյանի դիմումը. որոշում եմ
1․Փամբակ համայնքի Բազում բնակավայրում Լուսինե Սերյոժայի Ոփյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0604-0006 կադաստրային ծածկագրով հողամասին կից գտնվող 06-023-0604-0016 կադաստրային ծածկագրով 0,09543 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը ընդլայման նպատակով՝ ուղղակի վաճառքով օտարել Լուսինե Սերյոժայի Ոփյանին:
2.Պարտավորեցնել Լուսինե Սերյոժայի Ոփյանին համայնքի ֆոնդային բյուջե վճարել 25000 (քսան հինգ հազար) ՀՀ դրամ՝ հողի օտարումից եկամուտներ 900235422137 հաշվեհամարին։
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: