Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի 12-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նունե Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Նունե Մովսիսյանի /ՀՎՀՀ 25290227/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի 1 փ, 1 հասարակական սննդի օբյեկտ, հասցեում (50 քմ մակերեսով հիմնական շինությունում) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի՝ (01․01.2025 թ․-31.03.2025 թ․) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: