Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ԻՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը ենթակետով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 23.03.2021թ.«Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/640 թույլտվությունը և 23.03.2021թ. թիվ NԼ-640 լեռնահատկացման ակտը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Քարաբերդ գյուղի 06-108-0105-0010 կադաստրային ծածկագրում գտնվող 2,82277 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, մինչև 23.03.2049թ-ը, առանց մրցույթի «Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով  տրամադրելուն:

2. Հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 566000 /հինգ հարյուր վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner