Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ ,հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 20 Մարտի 2024 թվականի թիվ 08 արձանագրությունը՝ որոշում եմ
1. Փամբակ համայնքում 20 Մարտի 2024 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Լյովա Վարազդատի Տոնոյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 08. 06-107-0023-0020 ծածկագրով 0,09831 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 3 150 ՀՀ դրամով:
2. Լյովա Վարազդատի Տոնոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Լյովա Վարազդատի Տոնոյանի միջոցների հաշվին: