Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1088-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1088-Ա

06-070-0048-0126 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ,ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով,ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշմամբ հաստաված կարգով,«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմեն Նորայրի Բոջուկյանի (ծնված՝16.05.1977թ.)դիմումը, ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ գրանցամատյան՝ 4844 «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N-2 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ․որոշում եմ

1.Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 3-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ 06-070-0048-0126 ծածկագրով հողամասի սահմանները Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի կադաստրային քարտեզում սխալ է և համադրվում է 06-070-0048-0124 կադաստրային ծածկագրով հողամասի հետ, որի սեփականատիրոջ կողմից կա գրավոր համաձայնություն այն մասին, որ տվյալ հողամասից համադրվող հատվածը և հողամասի վրա առկա անասնագոմը իրենց չի պատկանում այլ պատկանում է Արմեն Նորայրի Բոջուկյանին և իր ընտանիքին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ըստ 06-070-0048-0124 ծածկագրով անշարժ գույքի սեփականության վկայագրում առկա հատակագծի հողամասից համադրվող հատվածը և հողամասի վրա առկա անասնագոմը ներառված չէ 06-070-0048-0124 ծածկագրով հողամասի սահմաններում՝ հողամասի սահմանները հաստատել համաձայն «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի սահմանային չափերի, իսկ տեղադրման արդյունքում առաջացող համադրումները ուղղել տրված հատակագծի համաձայն, որպես կադաստրային քարտեզի սխալի ուղղում:

2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Արմեն Նորայրի Բոջուկյանի (ծնված՝ 16.05.1977թ.), Հրանուշ Կարապետի Բոջուկյանի (ծնված՝ 03.01.1953թ.)և Արտակ Նորայրի Բոջուկյանի (ծնված՝ 01.11.1978թ.)բաժնային սեփականության իրավունքըԼոռու մարզ Փամբակ համայնք գ. Մարգահովիտ 4-րդ փողոց 17 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0048-0126 կադաստրային ծածկագրով 0,11189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 156.4 ք/մ ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ:

3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 18 ապրիլի 2022 թվականի N 241-Ա որոշումը 06-070-0048-0126 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում առկա նախկինում տրամադրված բոլոր քաղվածքները և 06-070-0048-0126 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում հիմք ընդունել համայնքի ղեկավարի կողմից 13․09․2024թ-ի տրված ճշտված քաղվածքը։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(562.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner