Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2024 թվականի N 1102-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Վանուհի Ալբերտի Պետրոսյանի (ծնված՝ 30.11.1974թ.) դիմումը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Ձորագյուղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.04.1991 թ-ի թիվ 01 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ գրանցամատյան՝ 5066, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառուցված շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին՝ որոշում եմ

1.Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Ձորագյուղ, 1-ին փողոց, 24 բնակելի տուն հասցեում գտնվող 06-066-0005-0004 կադաստրային ծածկագրով 0,3 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ճշտված և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վանուհի Ալբերտի Պետրոսյանի (ծնված՝ 30.11.1974թ.) սեփականության իրավունքը 06-066-0005-0004 կադաստրային ծածկագրով 0,3 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001 թ-ը կառուցված 75,82 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։

3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 26 հուլիսի 2024 թվականի N 0875-Ա որոշումը, 06-066-0005-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում առկա նախկինում տրամադրված բոլոր քաղվածքները և 06-066-0005-0004 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում հինք ընդունել 06․09․1989թ.-ին կազմված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը, որը առկա է կադաստրային գործում:

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner