Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0868-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 0868-Ա

ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, քանի որ 2019 թվականին ինքնակամ կառուցված պարիսպի և հարթակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգչի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Ռուզաննա Սաշայի Գրիգորյանի  (ծնված 18041964թ.)  դիմումը, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման համաձայնությունը և 2024Y8PYJU (25.06.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ

1.Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0302-0005 ծածկագրով 0,11343  հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված պարիսպի և հարթակի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2 Ճանաչել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության իրավունքը, Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ, 8-րդ փողոց, 39/1 պարիսպ հասցեում գտնվող 06-070-0302-0005 ծածկագրով 0,11343  հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանանակության հողամասի  և Ռուզաննա Սաշայի Գրիգորյանի  կողմից հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 25,8 քմ մակերեսով պարիսպի և 87.3 քմ մակերեսով հարթակի նկատմամբ, համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

3.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի սեփականության ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Ռուզաննա Սաշայի Գրիգորյանի  կողմից 06-070-0302-0005 ծածկագրով 0,11343  հա հողամասի վրա կառուցված ընդհանուր 25,8 քմ մակերեսով պարիսպը և 873 քմ մակերեսով հարթակը :

4. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանում, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.15 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner