Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նունե Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Նունե Մովսիսյանի /ՀՎՀՀ 25290227/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի 1 փողոց, 1 հասարակական սննդի օբյեկտ, հասցեում (50 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն 2024 թվականի 1-ին եռամսյակի (01․01․2025 թ-31.03․2025թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: