Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1554-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 1554-Ա

ԱՐԹՈՒՐ ՀԵՆՐԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, քանի որ 2011 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան և պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգչի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արթուր Հենրիկի Խաչատրյանի (ծնված՝ 24101965 թ.)  դիմումը, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման համաձայնությունը և 2024WMGCG3(25.09.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ

1.Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ, 9-րդ փողոց, 17/1 բնակելի տուն  հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-019-0045-0009 ծածկագրով 0,02409  հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման  գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված բնակելի տան և  պարիսպի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2 Ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ․ Արջուտ, 9-րդ փողոց, 17/1 բնակելի տուն հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-019-0045-0009 ծածկագրով 0,02409  հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման  գործառնական նշանանակության հողամասի  և Արթուր Հենրիկի Խաչատրյանի (ծնված՝ 24101965 թ.)   կողմից հողամասի վրա 2011 թ-ին  ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 65,9 ք/մ մակերեսով բնակելի տան   և ընդհանուր 4.5 ք/մ մակերեսով պարիսպի նկատմամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

3.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի սեփականության ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Արթուր Հենրիկի Խաչատրյանի կողմից 06-019-0045-0009 ծածկագրով  հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 65,9 ք/մ մակերեսով բնակելի տունը և ընդհանուր 4.5 ք/մ մակերեսով պարիսպը:

4.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.29 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner