Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի և 2-րդ կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ալբերտ Եղիազարյանի 2025 թվականի հունվարի 8-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Եղիազարյանի /ՀՎՀՀ 66933174/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի 27 փողոցում (15 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի (01․01․2025 թ․-31.03․2025 թ․) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: