Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի և 2-րդ կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Վարդանի Պողոսյանի 2025 թվականի հունվարի 8-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Վարդանի Պողոսյանի /ՀՎՀՀ 66945414/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի 5 փ, 3/1 տուն հասցեում (24 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի (01.01.2025թ-31.03.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: