Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0493-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 0493-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի "Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին" թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, , քանի որ 2019 թվականին ինքնակամ կառուցված շինությունները, շինության դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն շենքի արտաքին պատերի հաշվին և չեն փոխվել կրող կոնստրուկցիաները և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Մհեր Դավիթի Պետրոսյանի (ծնված 11.10.1984թ.)  դիմումը, չափագրման համաձայնությունը և 2024ZX5NLD (22.04.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ.

1Մհեր Դավիթի Պետրոսյանի սեփականության հանդիսացող 06-034-0001-0005 ծածկագրով 0.4715 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության   հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,գյուղատնտեսական արտդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության , արդյուբերական օբյեկտների գործառնական նշանանակության:

2 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնք Դեբետ  գյուղ 12-րդ փողոց 1-ին փակուղի2/1  հասցեում գտնվող՝  Մհեր Դավիթի Պետրոսյանին (վկայական՝ N 05042022-06-0017)   սեփականության իրավունքով պատկանող 06-034-0001-0005 ծածկագրով 0.4715 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյուբերական օբյեկտների գործառնական նշանակության  հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2017թ-ին կառուցված 34.43 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկուղը, 76.74 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը,  15.80 քմ  մակերեսով բաց պատշգամբը և 124,40 քմ  մակերեսով ծածկը    :

3 Պարտավորեցնել Մհեր Դավիթի Պետրոսյանին  համայնքին (հաշվեհամար` 900235422301) վճարել 34.43 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության օրինականացման վճարը՝ 27690 ՀՀ դրամ, 76.74 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության օրինականացման վճարը՝ 61700 ՀՀ դրամ, 15.80 քմ  մակերեսով բաց պատշգամբի օրինականացման վճարը՝ 12710 ՀՀ դրամ և 124,40 քմ  մակերեսով ծածկի օրինականացման վճարը՝ 100000 ՀՀ դրամ:

Ընդհամնեը 202100 (երկու հարյուր երկու հազար հարյուր ՀՀ դրամ):

4 .Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 17 ապրիլի 2023 թվականի N 371-Ա որոշումը։

5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner