Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-17 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 18 հոկտեմբերի 2024 թ. թիվ 845-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանու 28 օգոստոսի 2024 թվականի N 096-Ա որոշումը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող Արա Ռուբենի Մարգարյանին սեփականություն հանդիսացող, 06-070-0289-0072 ծածկագրով 0,9872 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք հանդիսացող փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքի տարբերության համար հողամասի սեփականատեր Արա Ռուբենի Մարգարյանին պարտավորեցնել համայնքի բյուջե (հողի ոտարումից եկամուտներ հաշվեհամար՝ 900235422137) վճարել 696720 դրամ (վեց հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր քսան դրամ):
3.Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0289-0072 ծածկագրով 0,09872 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 8-րդ փողոց 8/8 հողամաս փոստային հասցե:
4․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
5․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: