Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1287-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1287-Ա

06-107-0019-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ, ԳԱՐԻԿ ՄԱՆՎԵԼԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԶՐՈՒՑԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ ,64-րդ և 97-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի գ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, քանի որ 1991 թվականին ինքնակամ կառուցված զրուցարանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024Y5BNTG (26.08.2024թ-ի.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը և հաշվի առնելով Գարիկ Մանվելի Միրզախանյանի (ծնված՝ 08․03․1989 թ․) դիմումը. որոշում եմ

 

1.Փամբակ համյանքի Փամբակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-107-0019-0053 կադաստրային ծածկագրով 0,15225 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ  գործառնական նշանակության հողամասը տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,07225 հա մակերեսով հողամասի և 0,08 հա մակերեսով հողամասի համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծերի:

2.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Գարիկ Մանվելի Միրզախանյանի կողմից տարանջատումից առաջացած համայնքային սեփականություն հանդիսացող 0,08 հա հողամասում ինքնակամ կառուցված 7,5 քմ մակերեսով զրուցարանը:

3․Հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը և հիմք ընդունելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ հողամասի գործառնական նշանակությունը այլ հողատեսքից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման։

4․Տարանջատումից առաջացող 0,08 հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 13/2 զրուցարան (հաշվի առնելով, որ հասցեի տրամադրման ժամանակ շինությունների բաժնում զրուցարան առկա չէ, ուստի շտրիխ կոդի վրա գրառված է շինություն) փոստային հասցե։

5․Տարանջատումից առաջացող 0,07225 հա մակերեսով հողամասին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 13/3  հողամաս փոստային հասցե։

6.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner