Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 135-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի և 2-րդ կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արայիկ Դալլաքյանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Արայիկ Դալլաքյանի /ՀՎՀՀ 67021294/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 7 փողոց, 12 տ. հասցեում (25 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2024 թվականի 4-րդ եռամսյակի (01.10.2024թ-31.12.2024թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: