Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0500-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 0500-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, հաշվի առնելով Ալեքսան Աղասիի Խառատյանի (ծնված 14․02․1952թ.) դիմումը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտի իրավունք՝ որոշում եմ․

1․Հաստատել Փամբակ համայնք Մարգահովիտ գյուղում գտնվող 06-070-0350-0037 կադաստրային ծածկագրով 0․441496 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2. 06-070-0350-0037 ծածկագրով 0․441496 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ալեքսան Աղասիի Խառատյանի (ծնված 14․02․1952թ.), Ռոզա Աղասու Խառատյանի (ծնված 09/03/1948), Սիրանուշ Աշոտի Սարգսյանի(ծնված 23/11/1960թ ), Քրիստինե Ալեքսանի Խառատյանի (ծնված 10/11/1980թ) և Վաչագան Ալեքսանի Խառատյանի (ծնված 29/01/1983թ) սեփականության իրավունքը:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(613.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner