Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի բ) ենթակետով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով, քանի որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Գրիշա Մուխայելի Գալստյանի (ծնված՝ 21․04․1953 թ․) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ » ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծը, չափագրման համաձայնությունը և 2024WQ7FVF (27.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․Հաստատել Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ , Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 2-րդ փողոց, 8-րդ նրբանցք 6 բնակելի տուն հասցեում գտնվող 06-107-0003-0019 ծածկագրով 0.48608հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների ճշտված չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․Օրինականացնել Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Փամբակ, 2-րդ փողոց, 8-րդ նրբանցք 6 բնակելի տուն հասցեում գտնվող Գրիշա Մուխայելի Գալստյանին (ծնված՝ 21․04․1953 թ․) սեփականություն իրավունքով պատկանող (վկայական՝ N 1855598) 06-107-0003-0019 ծածկագրով 0.48608հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում վերջինիս կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2010թ-ին և 2020թ-ին կառուցված ընդհանուր 58․66 ք/մ արտաքին չափերով բնակելի տան մաս կազմող շինությունները, կատարված թվով երկու ներքին ձևափոխությունների արդյունքում առաջացած մեկ միջնորմըև մեկ դուռը ։
3․Պարտավորեցնել Գրիշա Մուխայելի Գալստյանին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2010թ-ին և 2020թ-ին կառուցված ընդհանուր 58․66 ք/մ արտաքին չափերով բնակելի տան մաս կազմող շինությունների օրինականացման վճարը՝ 43590 ՀՀ դրամ,կատարված թվով երկու ներքին ձևափոխությունների արդյունքում առաջացած մեկ միջնորմիև մեկ դռան օրինականացման վճարը՝ 1490 ՀՀ դրամ։
Ընդամենը 45080 ՀՀ դրամ։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: