Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Սամվել Ավագի Դերձյանի դիմումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991 թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ․ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0295-0018 կադաստրային ծածկագրով 0,327761 հա գյուղատնտեսական նպտակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողամասի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։ ա)Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սամվել Ավագի Դերձյանի (ծնված՝ 12․08.1963 թ.), Գոհար Ղազարի Դերձյանի (ծնված՝ 14․08․1965 թ.), Սևակ Սամվելի Զոհրանյանի (ծնված՝ 18․12․1985 թ․) և Սյուզաննա Սամվելի Զոհրանյանի (ծնված՝ 30․01․1987 թ.) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0295-0018 կադաստրային ծածկագրով 0,327761 հա գյուղատնտեսական նպտակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
2.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0354-0071 կադաստրային ծածկագրով 0,319055 հա գյուղատնտեսական նպտակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։ ա)Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սամվել Ավագի Դերձյանի (ծնված՝ 12․08.1963 թ.), Գոհար Ղազարի Դերձյանի (ծնված՝ 14․08․1965 թ.), Սևակ Սամվելի Զոհրանյանի (ծնված՝ 18․12․1985 թ․) և Սյուզաննա Սամվելի Զոհրանյանի (ծնված՝ 30․01․1987 թ.) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0354-0071 կադաստրային ծածկագրով 0,319055 հա գյուղատնտեսական նպտակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 23 օգոստոսի 2024թվականի N 1011-Ա որոշումը, 06-070-0295-0018 և 06-070-0354-0071 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի կադաստրային գործում առկա նախկինում տրամադրված բոլոր քաղվածքները, 06-070-0295-0018 և 06-070-0354-0071 ծածկագրերով անշարժ գույքերի կադաստրային գործում հինք ընդունել համայնքի ղեկավարի կողմից 19․09․2024 թ-ին տրված ճշտված քաղվածքը։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: