Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Դավիթ Սերժիկի Սարգսյանի (ծնված՝ 13․03․1977թ․) դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991 թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրում գտնվող 06-070-0366-0002 կադաստրային ծածկագրով 0.56451 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքգործառնական նշանակության հողամասի չափեը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Դավիթ Սերժիկի Սարգսյանի (ծնված՝ 13․03․1977թ․) սեփականության իրավունքը 06-070-0366-0002 կադաստրային ծածկագրով 0.56451 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքգործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: