Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0507-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 0507-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Ահարոն Սամվելի Ալչանգյանի (ծնված 08/12/1964թ.) դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03/04/1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ․

1.Հաստատել Փամբակ համյանքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0333-0062 կադաստրային ծածկագրով 0,17766 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի ճշտված չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ահարոն Սամվելի Ալչանգյանի (ծնված 08/12/1964թ.), Սվետլանա Աշոտի Հարությունյանի (ծնված 02/07/1970 թ.) և Հասմիկ Ահարոնի Ալչանգյանի (ծնված 15/08/1990թ.) սեփականության իրավունքը 06-070-0333-0062 կադաստրային ծածկագրով 0,17766 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:

3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի «29» փետրվարի 2024 թվականի N 0251-Ա որոշման 2-րդ կետը և 2-րդ կետի ա ենթակետը։

4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(681.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner