Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0478-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 0478-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով ,«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Արուս Տելեմակի Թադևոսյանի  (ծնված 01/03/1941թ) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, շինությունները  կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Հաստատել Փամբակ համայնք,   գյուղ  Բազում, 8-րդ փողոց, 47 բնակելի տուն  հասցեում գտնվող 06-023-0036-0002 կադաստրային ծածկագրով 0,06983 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Արուս Տելեմակի Թադևոսյանի  (ծնված 01/03/1941թ)   սեփականության իրավունքը 06-023-0036-0002  կադաստրային ծածկագրով 0,06983  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող  մինչև 2001թ-ը կառուցված 41,6 ք/մ ընդհանուր մակերեսով  բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը։

3․ 06-023-0036-0002  կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ  Բազում, 8-րդ փողոց, 47 բնակելի տուն  փոստային հասցե։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(608.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner