Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ ,հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 20 Մարտի 2024 թվականի թիվ 05արձանագրությունը՝ որոշում եմ
1. Փամբակ համայնքում 20 Մարտի 2024 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Սևակ Սամվելի Խաչատրյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 05. 06-107-0506-0005 ծածկագրով 0,67514 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 8 400 ՀՀ դրամով:
2. Սևակ Սամվելի Խաչատրյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Սևակ Սամվելի Խաչատրյանի միջոցների հաշվին: