Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1090-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1090-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետի բ),ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Վարուժան Վանիչկայի Հակոբյանի (ծնված՝ 15․02․1968 թ․) դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 2024UAYZTP մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ

1․Հաստատել Լոռու մարզ, Փամբակ համայնք գյուղ Դեբեդ, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 41 բնակելի տուն հասցեում գտնվող 06-034-0068-0007 ծածկագրով 0.23299 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2․Օրինականացնել Լոռու մարզ, Փամբակ համայնք գյուղ Դեբեդ, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 41 բնակելի տուն հասցեում գտնվող Վարուժան Վանիչկայի Հակոբյանին, Վրեժ Վարուժանի Հակոբյանին, Մելանյա Վարուժանի Հակոբյանին, Սուսան Եղինյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 1744821) 06-034-0068-0007 ծածկագրով 0.23299 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում վերջիններիս կողմից ինքնակամ կառուցված այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2017թ․-ին կառուցված ընդհանուր 115․75 ք/մ արտաքին չափերով բնակելի տունը։

3․Պարտավորեցնել Վարուժան Վանիչկայի Հակոբյանին, Վրեժ Վարուժանի Հակոբյանին , Մելանյա Վարուժանի Հակոբյանին, Սուսան Եղինյանին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2017թ․-ին կառուցված ընդհանուր 115․75 քմ արտաքին չափերով բնակել տան օրինականացման վճարը՝ 62050 ՀՀ դրամ ։

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(496.98 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner