Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1)-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 14-րդ մասի, հիմք ընդունելով <<Թուֆենկյան Հոսփիթալիթի>> ՍՊԸ-ի տնօրեն Հակոբ Հակոբյանի 2025 թվականի հունվարի 07-ի հայտը՝ որոշում եմ.
1. <<Թուֆենկյան Հոսփիթալիթի>> ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 00066784/ / հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի 1 փ, 127 հասցեում Ձորագետ համայնքի անունը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն` 2025 թվականի (01.01.2025թ-31.12.2025թ) համար:
2. Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: