Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1085-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1085-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Ռուզաննա Սաշայի Գրիգորյանի (ծնված՝ 18․04․1964թ․) դիմումը՝ ինքնակամ կառույցի օրինականացման մասին, հաշվի առնելով վերջինիս համաձայնությունը՝ գնման նախապատվության իրավունքով Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրում գտնվող 06-070-0302-0005 ծածկագրով 0,11343 հա հողամասը և 113,1 քմ արտաքին մակերեսով պարիսպը և հարթակը գնելու մասին ․որոշում եմ

1.ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի  սեփականություն ճանաչված և օրինականացված (անշարժ գույքի գրանցման թիվ 16082024-06-0011 վկայական), այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Ռուզաննա Սաշայի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականութուն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 8-րդ փողոց, 39/1 պարիսպ  փոստային հասցեով 06-070-0302-0005 ծածկագրով 0,11343 հա, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ գործող կադաստրային արժեքով` 1000*475,2=475200 /չորս հարյուր յոթանասուն հինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով, յուրաքանչյուր 1 ք/մ ը 475,2 ՀՀ դրամով, 134,3*1425,6=191460/ մեկ հարյուր տասնչորս հազար վաթսուն/ ՀՀ դրամով, յուրաքանչյուր 1 քմ 1425,6 ՀՀ դրամով  և ինքնակամ կառուցված ընդհանուր 113,3 քմ արտաքին մակերեսով պարիսպը և հարթակը՝ 113,1*2056=232534 /երկու հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամով, յուրաքանչյուր 1 քմ 2056 ՀՀ դրամով, ընդամենը՝ 899 194 ՀՀ  դրամ արժեքով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Ռուզաննա Գրիգորյանին:

2.Պարտավորեցնել Ռուզաննա Գրիգորյանին համայնքի ֆոնդային բյուջե վճարել  666660 ՀՀ դրամ հողի օտարումից եկամուտներ 900235422137 հաշվեհամարին, 232534 ՀՀ դրամ ինքնակամ կառույցների օրինականացման 900235422301  հաշվեհամարին, սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի օտարման արժեքը և կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(494.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner