Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 126-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 126-Ա


Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով,  ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ,,Հրապարակային սակարկությունների մասին,,  ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին.

                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Է

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում է հողատեսքեր 4 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0145-0030 ծածկագրով 0.013665 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-010-0101-0199 ծածկագրով 2.16296 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-010-0029-0038 ծածկագրով 0.05982 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամս: Մեկնարկային գինը սահմանել 202000 /երկու հարյուր երկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0201-0079 ծածկագրով 5.06141 հա գյուղատնտեսական 3-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 4370000 /չորս մլն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

 Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս 1 լոտով.

 -Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-010-0109-0058 ծածկագրով 3.70769 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ  կարգի  վարելահող ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն  հազար/ ՀՀ դրամ ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner