Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1101-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2024 թվականի N 1101-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ,ՆՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետը և 48-րդ կետը, հիմք ընդունելով «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Վահրամ Աշրաֆյանի (ծնված՝ 06․01․1987թ․) դիմումը, Լեռնապատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17․03.1991թ N-2 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ. որոշում եմ

1.Հաստատել Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-041-0167-0007 կադաստրային ծածկագրով 0,33364 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վահագն Լենդրուշի Աշրաֆյան (ծնվ.՝ 02․01․1957թ.), Ծովինար Սուրիկի Թադևոսյան (ծնվ.՝ 01․03․1962թ.) Հեղինե Վահագնի Աշրաֆյան (ծնվ.՝ 14․11․1984թ.) Վահրամ Վահագնի Աշրաֆյան (ծնվ.՝ 06․01․1987թ) սեփականության իրավունքը 06-041-0167-0007 կադաստրային ծածկագրով 0,33364 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող 86.25 ք/մ ընդհանուր մակերեսով, մինչև 2001թ-ը կառուցված բնակելի տան նկատմամբ:

3․Հողամասի վրա առկա է 2014թ-ին ինքնակամ կառուցված 211,46 ք/մ մակերեսով անասնաշենք, որի օրինկանացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով։

4․Սույն որոշման 1-ին կետով նշված անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, Լեռնապատ, 10-րդ փողոց, 68 բնակելի տուն փոստային հասցե։

5.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner