Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրման,, կարգի 46.2 կետի դ ենթակետով, հաշվի առնելով ,,Էվելպիս,, ՍՊԸ-ի գրությունը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջարկությունը ,,Վահագնաձոր,, փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Տալ համաձայնություն ,,Էվելպիս,, ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող 06-107-0527-0001 ծածկագրից 0,052762 հա ջրային ֆոնդի հողամասով, ,,Վահագնաձոր,, փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն։
1.1 Կառուցապատման տարեկան վարձավճարի չափը սահմանել 06-107-0527-0001 ծածկագրից 0,052762 հա ջրային ֆոնդի հողամասի համար 40000/ քառասուն հազար/ ՀՀ դրամ:
2. Տալ համաձայնություն ,,Էվելպիս,, ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող 06-107-0529-0001 ծածկագրից 0,001000 հա ջրային ֆոնդի հողամասով, ,,Վահագնաձոր,, փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն։
2.1 Կառուցապատման տարեկան վարձավճարի չափը սահմանել 06-107-0529-0001 ծածկագրից 0.001000 հա ջրային ֆոնդի հողամասի համար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավար Ս․Կոստանդյանին՝ ,, Էվելպիս,, ՍՊԸ-ի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 50 տարի ժամկետով։ |