Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Վալերիկ Վաչիկի Անանյանի (ծնվ․ 16․10․1981թ) լիազորված անձ Ռիմա Ռազմիկի Անանյանի (ծնված՝ 03․11․1969թ.) դիմումը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայակգրերը՝ գրանցամատյան՝ 6796, 6797այն հանգամանքը, որ գործում առկա քաղվածքը վերաբերում է 06-070-0076-0064 կադաստրային ծածկագրով գույքին, որը ներառված չէ որակավորված անձի կողմից կազմված չափագրության մեջ, ինչպես նաև հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ 2-րդ փողոց, 10 փակուղի 7 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0120-0006 կադաստրային ծածկագրով 0,29317 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վալերիկ Վաչիկի Անանյանի (ծնվ․ 16․10․1981թ) սեփականության իրավունքը՝ 06-070-0120-0006 կադաստրային ծածկագրով 0,29317 բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա ընդհանուր 292,8 ք/մ մակերեսով շինությունների նկատմամբ։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: