Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Դավիթ Արմենի Հովսեփյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շինարարության թույլտվությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Դավիթ Արմենի Հովսեփյանին պատկանող 06-010-0101-0199 ծածկագրով 2.16296 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: