Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի բ) ենթակետով, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններով, քանի որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Արտակ Հայկազի Մկրտչյանի (ծնված՝ 14․10․1958թ․) դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024LYFATG (10․12․2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․Հաստատել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Արջուտ, 11-րդ փողոց, 20 բնակելի տուն հասցեում գտնվող 06-019-0072-0001 կադաստրային ծածկագրով 0,3012 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․Օրինականացնել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Արջուտ, 11-րդ փողոց, 20 բնակելի տուն հասցեում գտնվող Արտակ Հայկազի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 29092022-06-0060 ) 06-019-0072-0001 կադաստրային ծածկագրով 0.3012 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2013թ-ին կառուցված 36,02 ք/մ արտաքին չափերով բնակելի տունը և 67,81 ք/մ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը։
3․Պարտավորեցնել Արտակ Հայկազի Մկրտչյանին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2013թ-ին կառուցված 36,02ք/մ արտաքին չափերով բնակելի տան օրինականացման վճարը՝ 31482 ՀՀ դրամ և 67,81ք/մ արտաքին մակերեսով օժանդակ շինության օրինականացման վճարը՝ 35560 ՀՀ դրամ։
Ընդհանուր՝ 67050 ՀՀ դրամ։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։