Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 122-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 122-Ա


Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով,  ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ,,Հրապարակային սակարկությունների մասին,,  ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման արդյունքները և համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին.

                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Է

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդ վաճառքով օտարելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում է անշարժ գույք 2  լոտով.

-Լոտ 1: 06-070-0054, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված համայնքաային սեփականություն հանդիսացող 272.16 ք/մ մակերեսով անշարժ գույք:  Մեկնարկային գինը սահմանել 3010000 /երեք միլիոն տաս հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: 06-070-0054, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված համայնքաային սեփականություն հանդիսացող 153.23 ք/մ մակերեսով անշարժ գույք:  Մեկնարկային գինը սահմանել 3470000/երեք միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner