Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 02 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 15 արձանագրությունը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքում 02 սեպտեմբերի 2024 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Արա Սամվելի Հակոբյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 15. 06-103-0116-0035 ծածկագրով 0,105605 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 5250 ՀՀ դրամով։
2.Արա Սամվելի Հակոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Արա Սամվելի Հակոբյանի միջոցների հաշվին: