Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի բ) ենթակետով, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններով, քանի որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Մեսրոպ Ղարիբի Միտիչյանի (ծնված՝ 07․08․1981թ․) դիմումը, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024EJBUEW (09․12․2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․Հաստատել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Լեռնապատ 27 փողոց 34 բնակելի տուն հասցեում գտնվող 06-041-0210-0055 կադաստրային ծածկագրով 0,16472 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․Օրինականացնել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Լեռնապատ 27 փողոց 34 բնակելի տուն հասցեում գտնվող Մեսրոպ Ղարիբի Միտիչյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 1944315 ) 06-041-0210-0055 կադաստրային ծածկագրով 0․16472 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2012թ-ին կառուցված 71,43 ք/մ արտաքին չափերով բնակելի տունը և 31,56 ք/մ արտաքին մակերեսով անասնաշենքը։
3․Պարտավորեցնել Մեսրոպ Ղարիբի Միտիչյանին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2012թ-ին կառուցված 71․43 ք/մ արտաքին չափերով բնակելի տան օրինականացման վճարը՝ 53080 ՀՀ դրամ և 31,56 ք/մ արտաքին մակերեսով անասնաշենքի օրինականացման վճարը՝ 14070 ՀՀ դրամ։
Ընդհանուր՝ 67150 ՀՀ դրամ։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։