Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1093-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 1093-Ա

06-070-0058-0075 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետի բ) ենթակետով 22.1 կետով, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Արևհատ Վերանյանի (ծնված` 10/01/1933 թ.) դիմումը, չափագրման համաձայնությունը և 20245TAM2C (10.04.2024 թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը. հիմք ընդունելով 1920891 և 11112021-06-0024 համարի վկայականները, որոշում եմ

1․Փամբակ համայնքի վարչական տարածքում գտնվող Ժորա Սերյոժայի Վերանյանին և Արևհատ Վաղենակի Վերանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0058-0075 կադաստրային ծածկագրով 0,1561 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճշտված սահմաններով և 06-070-0058-0076 կադաստրային ծածկագրով 0,27381 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը միավորել և համարել մեկ գույքային միավոր։

2.Միավորված անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք , Մարգահովիտ, 9-րդ փողոց, 21 բնակելի տուն փոստային հասցե:

3․Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնք , Մարգահովիտ, 9-րդ փողոց, 21 բնակելի տուն հասցեում գտնվող Ժորա Սերյոժայի Վերանյանին և Արևհատ Վաղենակի Վերանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,42766 հա հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2020թ-ին կառուցված 130,51 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 1,5 ք/մ մակերեսով պարիսպը և կատարված թվով մեկ ներքին ձևափոխությունների արդյունքում առաջացած մեկ միջնորմը և 8,2 ք/մ մակերեսով կիսանկուղը:

4․2020թ-ից հետո կառուցված 45,1 ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը դիտարկել որպես ինքնակամ շինություն, վերջինիս օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով:

5․Պարտավորեցնել Ժորա Սերյոժայի Վերանյանին և Արևհատ Վաղենակի Վերանյանին համայնքին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2020թ-ին կառուցված 130,51 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի և 1,5 ք/մ մակերեսով պարիսպի և կատարված թվով մեկ ներքին ձևափոխությունների արդյունքում առաջացած մեկ միջնորմի և 8,2 ք/մ մակերեսով կիսանկուղի օրինականացման վճարը՝ 90890 դրամ (իննսուն հազար ու հարյուր իննսուն դրամ)։

6․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 10/04/2024թ-ի N 0438-Ա, 02/05/2024թ-ի N 516-Ա, 10/07/2024թ-ի N 0796-Ա և 15/09/2024թ-ի N 0980-Ա որոշումները։

7.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner