Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2022 թվականի N 122-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման արդյունքները և համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդ վաճառքով օտարելուն: 2. Աճուրդ-վաճառքով օտարվում է անշարժ գույք 2 լոտով. -Լոտ 1: 06-070-0054, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված համայնքաային սեփականություն հանդիսացող 272.16 ք/մ մակերեսով անշարժ գույք: Մեկնարկային գինը սահմանել 3010000 /երեք միլիոն տաս հազար/ ՀՀ դրամ: -Լոտ 2: 06-070-0054, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված համայնքաային սեփականություն հանդիսացող 153.23 ք/մ մակերեսով անշարժ գույք: Մեկնարկային գինը սահմանել 3470000/երեք միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


Կողմ -12

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(439.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner