Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 135-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի և 2-րդ կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արտակ Ռուբենի Գեվորգյանի 2024 թվականի նոյեմբերի 11-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Արտակ Գեվորգյանի /ՀՎՀՀ 67103221/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Անտառամուտ բնակավայրի 1 փողոց, տ 6/1 հասցեում (25 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2024 թվականի IV եռամսյակի (01․10․2024թ-31.12․2024թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: