Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 14-րդ մասի, հիմք ընդունելով «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 3-ի հայտը՝ որոշում եմ
1.«ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 00871635/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի 1 փ, 169 հասցեում Ձորագետ համայնքի անունը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն` 2025 թվականի համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: