20.05.24
✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
|
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի հերթական համագործակցությունն ստացված է։Փամբակ բնակավայրի բնակիչ Լ. Սարգսյանը ամուսնու և երեք անչափահասներ երեխաների հետ բնակվում էր տնակային պայմաններում։ Ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումը դարձել էր համայնքի առաջնային խնդիրներից մեկը։Ընտանիքին տնտեսապես ակտիվացնելու և կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար բազմակողմանի գնահատման արդյունքում որոշվել էր Լ. Սարգսյանի համար հիմնել ջերմոցային տնտեսություն։Կազմակերպության կողմից տրամադրված ջերմոցում ընտանիքն արդեն երրորդ փուլով տեղադրել է ելակի սածիլներ։Առաջին երկու փուլերի արդյունքում ստացված եկամտից խնայողություններ կատարելով ընտանիքը կարողացել է բարելավել կենցաղային ...
Մանրամասն |
|
20.05.24
📢 Մեկնարկել է Փամբակի համայնքապետարանի և «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում ինկուբատոր տնտեսության զարգացման ծրագրի երկրորդ փուլը
|
25 ինկուբատորներ տրամադրվում են այն ընտանիքներին, ովքեր ծրագրի առաջին փուլով ստացել էին 25-ական հավեր։ Մասնագետների կողմից ծրագրի շահառու ընտանիքներին տրամադրվել է նեղ մասնագիտական խորհրդատվություն` ինկուբատորների ճիշտ շահագործման և արդյունավետ օգտագործման նպատակով։ Հիշեցնենք, որ պիլոտային այս փուլի արդյունքում իր տնտեսական կայունացումն ապահոված շահառու ընտանիքի կողմից ետ վերադարձված հավերը և ինկուբատորը տրամադրվում են երկրորդ փուլ անցած ընտանիքներին։ Արդյունքում` սեփական կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարած ընտանիքը աջակցում է մյուսի տնտեսական կայունացմանը։
|
|
20.05.24
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է
|
Փամբակ համայնքի միակ Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին Մարգահովիտ բնակավայրում` համայնքի բնակիչ Ավագ Խառատյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։Նրա նպատակն է եղել հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել պատմամշակութային արժեք ունեցող, տեղական մշակույթը և ավանդույթները ներկայացնող նմուշներ, կենցաղային իրեր, գործիքներ, գտածոներ, որոնք հավաքվել են Մարգահովիտ բնակավայրից և հարակից շրջաններից։Այստեղ պատմության թելն սկսվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից և հասնում մինչև մեր օրեր. ծիսական սափորներ, հին զենքեր, կճուճներ, գյուղական կենցաղում կիրառված տարատեսակ իրեր և անգամ գյուղի առաջին վարսավիր Սուրեն պապի վարսավիրական աթոռը:Թանգարանի միակ աշխատողը տնօրեն Էլինա Հովհաննիսյանն է: ...
Մանրամասն |
|
20.05.24
«Եվրոպայի օրեր 2024»
|
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մայիսի 17-ին՝ «Եվրոպայի օրեր 2024» տոնակատարությունների շրջանակներում, մասնակցել են Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ...
Մանրամասն |
|
06.05.24
📢Փամբակ համայնքում ավարտված է սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
|
250 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթների ձեռքբերման կուտակային քարտեր։ Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
|
|
06.05.24
Վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ՝ Փամբակ բնակավայրում
|
Փամբակ համայնքի ամբողջ տարածքում ընթանում են վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ: Այս պահին ավարտված են Արջուտ, Լեռնապատ և Ազնվաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների համահարթեցման և խճալցման, Բազում բնակավայրում՝ ջրագծի ակունքի և ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները: Բարեկարգման աշխատանքների հաջորդ կանգառը Մ արգահովիտ բնակավայրն է:
|
|
03.05.24
Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում
|
📢2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 16:00-ին Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրի մշտադիտարող խմբի առաջին նիստը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Նիստը վարում էր ծրագրի պատասխանատու Ռաիսա Մինասյանը, մասնակցում էին խմբի անդամները և ՏԻՄ ներկայացուցիչներ:Նշվեց, որ մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել առկա խնդիրներն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |