Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.05.24 ✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի հերթական համագործակցությունն ստացված է։Փամբակ բնակավայրի բնակիչ Լ. Սարգսյանը ամուսնու և երեք անչափահասներ երեխաների հետ բնակվում էր տնակային պայմաններում։ Ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումը դարձել էր համայնքի առաջնային խնդիրներից մեկը։Ընտանիքին տնտեսապես ակտիվացնելու և կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար բազմակողմանի գնահատման արդյունքում որոշվել էր Լ. Սարգսյանի համար հիմնել ջերմոցային տնտեսություն։Կազմակերպության կողմից տրամադրված ջերմոցում ընտանիքն արդեն երրորդ փուլով տեղադրել է ելակի սածիլներ։Առաջին երկու փուլերի արդյունքում ստացված եկամտից խնայողություններ կատարելով ընտանիքը կարողացել է բարելավել կենցաղային ... Մանրամասն
20.05.24 📢 Մեկնարկել է Փամբակի համայնքապետարանի և «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում ինկուբատոր տնտեսության զարգացման ծրագրի երկրորդ փուլը
25 ինկուբատորներ տրամադրվում են այն ընտանիքներին, ովքեր ծրագրի առաջին փուլով ստացել էին 25-ական հավեր։
Մասնագետների կողմից ծրագրի շահառու ընտանիքներին տրամադրվել է նեղ մասնագիտական խորհրդատվություն` ինկուբատորների ճիշտ շահագործման և արդյունավետ օգտագործման նպատակով։
📍Հիշեցնենք, որ պիլոտային այս փուլի արդյունքում իր տնտեսական կայունացումն ապահոված շահառու ընտանիքի կողմից ետ վերադարձված հավերը և ինկուբատորը տրամադրվում են երկրորդ փուլ անցած ընտանիքներին։
🤝Արդյունքում` սեփական կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարած ընտանիքը աջակցում է մյուսի տնտեսական կայունացմանը։
20.05.24 Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է
Փամբակ համայնքի միակ Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին Մարգահովիտ բնակավայրում` համայնքի բնակիչ Ավագ Խառատյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։Նրա նպատակն է եղել հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել պատմամշակութային արժեք ունեցող, տեղական մշակույթը և ավանդույթները ներկայացնող նմուշներ, կենցաղային իրեր, գործիքներ, գտածոներ, որոնք հավաքվել են Մարգահովիտ բնակավայրից և հարակից շրջաններից։Այստեղ պատմության թելն սկսվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից և հասնում մինչև մեր օրեր. ծիսական սափորներ, հին զենքեր, կճուճներ, գյուղական կենցաղում կիրառված տարատեսակ իրեր և անգամ գյուղի առաջին վարսավիր Սուրեն պապի վարսավիրական աթոռը:Թանգարանի միակ աշխատողը տնօրեն Էլինա Հովհաննիսյանն է: ... Մանրամասն
20.05.24 «Եվրոպայի օրեր 2024»
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մայիսի 17-ին՝ «Եվրոպայի օրեր 2024» տոնակատարությունների շրջանակներում, մասնակցել են Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ... Մանրամասն
06.05.24 📢Փամբակ համայնքում ավարտված է սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
✅250 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթների ձեռքբերման կուտակային քարտեր։ 
 
🎗️Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
06.05.24 Վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ՝ Փամբակ բնակավայրում
📢Փամբակ համայնքի ամբողջ տարածքում ընթանում են վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ:
🚜Այս պահին ավարտված են Արջուտ, Լեռնապատ և Ազնվաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների համահարթեցման և խճալցման,
🚜Բազում բնակավայրում՝ ջրագծի ակունքի և ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները:
✅Բարեկարգման աշխատանքների հաջորդ կանգառը Մարգահովիտ բնակավայրն է:
03.05.24 Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում
📢2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 16:00-ին Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրի մշտադիտարող խմբի առաջին նիստը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Նիստը վարում էր ծրագրի պատասխանատու Ռաիսա Մինասյանը, մասնակցում էին խմբի անդամները և ՏԻՄ ներկայացուցիչներ:Նշվեց, որ մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել առկա խնդիրներն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner