Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Ղարիբ Արտուշի Սուքիասյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Ղարիբ Արտուշի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0109-0005 կադաստրային ծածկագրով հողամասին կից գտնվող 06-023-0109-0007 կադաստրային ծածկագրով, 0,18195 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ, ուղղակի վաճառքով օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 36400 (երեսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: