Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական ղեկավարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Փամբակ համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Փամբակ համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։
2. ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին ցանկություն հայտնած մյուս անձանց հետ համատեղ ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիրը կնքելու և ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և Փամբակ համայնքը ներկայացնելու համար լիազորել Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանին (նույնականացման քարտ՝ 011702719, տրված 018-ի կողմից՝ 26.10.2020թ., ծնված 19.02.1993թ., հաշվառման հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Դեբետ բնակավայր, 3-րդ փողոց, 6-րդ նրբանցք, տուն 3, ՀԾՀ 5903930174)։
Նկատի ունենալով ստեղծվող ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր հանդիսանալու Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի վարչականղեկավարՍուրեն Վարդումյանի (անձնագիր՝ AS0261307, տրված 018-ի կողմից՝ 04.07.2018թ., ծնված 12.07.1966թ., հաշվառման հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ. Վահագնի, 6-րդ փողոց, տուն 37, ՀԾՀ 2207860531) համաձայնությունը, տալ հավանություն, որ Սուրեն Վարդումյանը Փամբակ համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու առաքելությամբ, որպես ֆիզիկական անձ, մասնակցի ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին գրավոր պայմանագիր կնքելուն և հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ձեռք բերի։