Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության «24» հոկտեմբերի 1996թ N 308 որոշումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Փամաբակ համայնքի Անտառամուտ բնակավայրում գտնվող 06-015-0015-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (մանկաբուժական կետ) նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ՀՀ Լոռու մարզպետարանի:
2. Փամաբակ համայնքի Դեբետ բնակավայրում գտնվող 06-034-0018-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (մանկաբուժական կետ) նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ՀՀ Լոռու մարզպետարանի:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ Լոռու մարզպետարանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր