Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 152-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 152-Լ


Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ԼՈՌՈԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 oրենքի 14․3-րդ հոդվածի 24-րդ մասի, 2002 թվականի մայիսի 7-ի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 4/Ա-8 եզրակացությունը`Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի բնակավայրերի (Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ) գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(847.54 Կբ)
(53.13 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner