Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ իրականացվող «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2025-2027թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2025-2027թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծին և դրա վերաբերյալ մինչև 2024 թվականի մայիսի 30-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան: 2024թ մայիսի 31-ին` ժամը 12:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ավագանու որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube